Հոգիս այսօր խռով է ինձնից

Հոգիս այսօր խռով է ինձնից,
Այսքան սեր քամել ինչպե՞ս կլինի,
Մեկ, կարծես, ուրախ միանում սրտիս,
Մեկ էլ՝ խռովյալ նայում աչքերիս…
Հոգիս լցվել է բյուր հնչյուններով
Տիեզերքի անթիվ, ընկնող աստղերի,
Գուցե մերկ երկրի սիրո կարոտով
Թռչում են, գալիս՝ ապրելու տենչով …
Հոգիս ձգտում է նրանց վեհ լույսին
Այրվող ճամփեքին այս որոնումի,
Ուզում է ծնվել այնտեղ՝ վերևում,
Սլանալ դեպ քեզ՝ ողջ տիեզերքով…

Թողնել մեկնաբանություն