Հոգնել եմ կյանքից

Հոգնել եմ կյանքից՝
Շա՜տ ու վերջնական,
Հազար անգամ ապրել եմ ես այն,
Ու ամեն անգամ՝ ի՛ր իսկ խորությամբ…
Արդյունքում՝ հոգնեց հոգիս էությամբ:
Հոգնեցի ճամփից՝ ծանր ու փոշոտ,
Քարեքար կպա վերքերով ցավոտ,
Սիրտս ցանկացավ՝ մոլեգնած տենչով,
Բանականությունս հաշվի չառնելով…
Հանգիստս միայն՝ հատուկենտ գտած,
Օտար ափերից ինձ նման հոգնած,
Բնության գրկում՝ ծառերի շուքին,
Ես, շունչ ստացած, ընթացա կրկին…
Հանգիստս խառնած կարճատև օրվան՝
Եդեմից քաղած սեր վայելեցի,
Արևը իջավ, օրվա հետ գնաց,
Դեպի տուն՝ նորից նոր մեղք կրեցի…

Թողնել մեկնաբանություն