Հոգուս պահանջով մարմինս սիրիր

Հոգուս պահանջով մարմինս սիրիր,
Հետևիր նրան, նրա պես պարիր,
Ձուլվիր մարմնիս ծաղկունքի նման,
Ինչպես ծիրանի ծառը՝ գարունքին:

Քո մեջ թափանցեմ ամբողջ էությամբ,
Նույնիսկ ծաղիկներ ծնվեն հայացքից,
Մարմինս լցվի քո նուրբ ջերմությամբ,
Օրհնեմ այն պահը, որ քեզ ունեցա…

Գիշերը դառնա արբունքով լեցուն,
Աստղերի բույլով մարմինդ շողա,
Ճախրեմ ես երկինք ու անէանամ,
Տեսնեմ աչքերդ՝ Արևնե՜ր դարձած:

Շփոթված փնտրեմ՝ ո՞րն է Արևը,
Թե՞ արևածագ քեզնից սպասեմ,
Աստղային դարձած դեմքիդ լուսացող
Լուծվեմ ու ապրեմ սիրով առհավետ …

Թողնել մեկնաբանություն