Ի՛մ ներաշխարհ

Ի՛մ ներաշխարհ,
Երբ դու էս հրամայում ինձ երգել, ես զգում եմ,
Որ իմ սիրտը պատրաստ է պայթել հպարտությունից.
Եվ ես նայում եմ քո դեմքին, քո աչքերին,
Եվ արցունքներ են գալիս իմ աչքերով.
Բոլորը, որ կոպիտ եւ անհամապատասխան է իմ կյանքում,
Լուծարվում է մի քաղցր ներդաշնակությանբ։
Եվ իմ պաշտամունքը նույնպես տարածում է թեւերը,
Ինչպես մի ուրախ թռչուն, իր թռիչքի ամբողջ ընթացքում։
Ես գիտեմ, որ դու ուզում և սիրում ես իմ երգը,
Ես գիտեմ, որ ոչ միայն որպես երգիչ եմ քեզ պետք…
Լայն բաց քո թևերը, ի՛մ երգ,
Ես միայն քեզանով կարողացա նվաճել, ստանալ աշխարհ,
Որին ես երբեք չեմ համարձակվել նույնիսկ մտովին հուսալու,
Հարբած ուրախության երգով ես մոռանում եմ և կոչ էմ անում քեզ.
-Ինձ հետ մնա, ի‘մ ներաշխարհ,
Թեկուզ միայն ընկեր, թեկուզ ինձ լավ բարեկամ …

Թողնել մեկնաբանություն