Ի՛մն ես …

Ի՛մն ես …
Ճանկռում ես թեկուզ,
Բայց հաճելի է …
Ինձ ցավեցնում ես
Ու չես հասկանում,
Երբեմն նույնիսկ
Բարկացնում այնքան,
Որ ցանկանում եմ
Մի լավ ապտակ տալ …
Բայց, միևնույն է,
Ինձ հաճելի է…
Արյունոտում ես
Ներսից թե դրսից:
Բայց շարունակիր,
Կանգ չառնես երբեք…
Երկնային է
Հաճույքս անչափ՝
Ո՛չ միայն մարմնի,
Այլ նաև՝ հոգու …
Ձուլվել ես հոգուս,
Դարձել էություն …
Ես քեզ շոյում եմ,
Իսկ դու ինձ՝ կծում …
Մասերի բաժանիր,
Որ սերս հզոր
Սերմեր տարածի …
Ես չեմ բողոքում,
Մեռնել եմ ուզում,
Թեկուզ սպանես
Քո սիրո խանդում …

Թողնել մեկնաբանություն