Ի՜նչ էլ գա քեզնից, սիրով կընդունեմ

Ի՜նչ էլ գա քեզնից, սիրով կընդունեմ,
Ի՜նչ դուռ էլ փակես, նորեն կբացեմ,
Սիրտս լոկ քեզնով, քեզնո՛վ է լցված,
Ջրառատ առվակ՝ ի՛մ հոգուց ծնված…
Կարկաչով մեղմիկ քո ծովը կգամ,
Կլցվեմ այնտեղ, նորից կծփամ,
Թե դուռդ բացես աշխարհի դիմաց,
Ինչպե՞ս ես պահեմ ջրերս հուզված…
Փոթորիկ դարձած՝ դուրս կգամ քո դեմ,
Դեմքիդ ժպիտը քեզնից կխլեմ,
Որ, այն խառնելով արցունքներիս հետ,
Արևոտ անձրև աշխարհին բերեմ…
Դու՝ իմ ջրահա՛րս, սիրում եմ ես քեզ,
Քեզ նվաճելով՝ մոտենում Աստծուն,
Նույնիսկ պատրաստ եմ մահի դեմ կռվել,
Անհաղթին ես իմ սիրով մահ բերել…

Թողնել մեկնաբանություն