Իմ բնօրրանի կաթի՛լ անձրևի

Իմ բնօրրանի կաթի՛լ անձրևի,
Մաքրամաքուր ես, ու՞մ սիրո պես ես,
Այսօր նայում եմ շուրջս ամենուր,
Չեմ տեսնում, սակայն, քեզ նման ես հեզ…
Այն ծաղկի սրտի ցողով ես ծնվել,
Փայլում ես նույնիսկ աստղերի շողքից,
Դու՝ մաքրամաքուր, ես էլ՝անօրեն,
Մաքրեցիր, սակայն, իմ սիրտը նորեն…
Անձրևի՛ կաթիլ, բյուրեղյա ժպիտ,
Քանի՞ աչքերում արցունք ես եղել,
Դու քո դժվարին վերելք – վայրէջքին
Բազում սրտերի փրկիչ ես դարձել…

Թողնել մեկնաբանություն