Իմ նավակը` անզո՜ր, փոքրի՜կ

Իմ նավակը` անզո՜ր, փոքրի՜կ,
Քո զորությամբ դարձել է նավ,
Բայց՝ խաթարված ու քայքայված,
Թշվա՜ռ, մոլո՜ր, առանց ղեկի,
Քեզնից հեռու` շա՜տ ողբալի,
Օրորվում է հսկա ծովում իր մեղքերի:
Աղոթքը իմ՝արցունքներով,
Որ ողբալի ու շա՜տ տխուր ձայնն է հոգուս,
Իր խաթարված էությունով
Աղերսում է բարձր ձայնով,
Որ այս ծովից` մու՜թ, հողմակո՜ծ,
Քո զորությամբ
Վերստին նավս շեղված չափից
Նոր, անսայթաք չափի դուրս գա,
Որ կազդուրվի,
Առողջանա,
Բարեփոխվի,
Գուցե մի օր վերափոխվի
Սուրբ Տապանի:

Թողնել մեկնաբանություն