Իմ նրբին անոթ, հյուսվեցիր վաղուց

Իմ նրբին անոթ, հյուսվեցիր վաղուց,
Վեհի արարման երկունքի փայլով,
Զգայարանների մի ամբողջ փաթեթ,
Հոգուս ծառացած , ինձ մարդ հռչակեց,
Այս նուրբ անոթից ծորացող մտքով
Հավերժի բեմին երգերս թողնեմ
Նորից ու նորից՝ սար ու հանդերում
Իմ հոգուց ծնված երգերս հնչեն,
Վեհի ցուցմունքով նորից լիանամ,
Նրա հպումից ես անմահանամ,
Սիրտս թող լցվի փառաբանությանբ,
Որ ծնի նոր երգ, լիացնի սրտեր
Դարերը կանցնեն անցյալի ճամփով
Նորից ու նորից պոետներ կգան
Բայց քո ձեռքերով արարված հոգիս
Անցյալի խորքից կսնի նրանց…

Թողնել մեկնաբանություն