Իմ օգուտով ես աշխարհում առաջինն եմ

Իմ օգուտով ես աշխարհում առաջինն եմ,
Նոր հասկացա, հենց նոր`
Դու ես …
Երջանիկ եմ , իսկապես՝ շա՜տ, հավատու՞մ ես,
Մնացածը՝ թքած ունեմ…
Հոգնե՞լ ես ինձնից, մի´ լռիր, ասա´,
Գիտեմ, հոգնել ես, հոգնել ես ինձնից,
Ինքս էլ հոգնել եմ ինձանից անչափ,
Մնացել է միայն մի վերջին կանգառ,
Թե անցնեմ՝ սիրով սիրտս բեռնված,
Շիրիմս նույնիսկ կարող չի լինի
Կրել ինձ հաստատ,
Թե քեզ չունենամ …
Ո՞նց բացահայտվեմ առանց քեզ, ասա´,
Թույլ տուր գեթ վերջին անգամ քեզ սիրել
Ու նոր աշխարհից հանգիստ հեռանալ …

Թողնել մեկնաբանություն