Իմ վե´րջ, դու դարձիր արժանի սկիզբ,

Իմ վե´րջ, դու դարձիր արժանի սկիզբ,
Թող աշխարհում նոր Վահագն ծնվի,
Ժպիտով պայծառ, շողերով լույսի,
Մարդկանց ջերմություն ու նոր հույս բերի:

Անցվորիս ոգին նոր արմատ դառնա,
Որ ազգիս սնի իր չնչին ուժով,
Չկորչեմ հանց հող, անհետք չգնամ,
Գալիք գարնանը ձնծաղիկ բերեմ…

Իմ վերջին կանչով միանամ ծովին,
Աղերսս լինի ազգիս փրկության,
Ամեն ջանք թափեմ, տիրոջը հասնեմ,
Դեմ դիմաց կանգնած՝ աչքերին նայեմ:

Թող լոկ մեկ անգամ ամաչի վարքից,
Հային հասցրած անտարբեր խաղից,
Ասեմ՝ դու այստեղ վերևում նստած,
Ճոխ զվարճանքի սեղանին բազմած,
Մի ազգի խաղի դերը գրեցիր,
Ես էլ խեղկատակ դարձա քո խաղին:

Թողնել մեկնաբանություն