Ինչո՞ւ չես գալիս այլևս այգի

Ինչո՞ւ չես գալիս այլևս այգի,
Այնտեղ տիրում է մեղմիկ լռություն,
Հոգնել ես, ասիր, կյանքի աղմուկից,
Աշխարհում տիրող լաց ու պայթյունից …
Սպասում եմ քեզ, խաղաղ է հոգիս ,
Միայն չեմ կարող խաբել աչքերիս,
Տեսնել են ուզում պատկերդ իրական,
Լոկ նկարներով աչք չի հագենա …
Այգի այցելել ինչու՞ չես ուզում,
Էլ որտե՞ղ են քե՛զ այսպես սպասում …
Եթե կամենաս, այցելիր դու ինձ,
Եկ, լսենք նորից
Սիրո համահունչ ձայնը ծառերի …

Թողնել մեկնաբանություն