Ինչո՞ւ եմ քեզ այսքան սիրում

Ինչո՞ւ եմ քեզ այսքան սիրում,
Նույնիսկ կյանքս չեմ խնայում,
Բայց ոչ թե քո կյանքի համար,
Այլ քո չնչին ցավի համար…

Սիրում եմ քեզ աննախադեպ,
Տիեզերքից է այն ինձ գալիս,
Լուծվում ճամփին աստղաբույլով,
Շուրջդ, կարծես, լույս է տալիս…

Մի՞թե մինչ այս սիրել եմ ես,
Ե՛վ լացել եմ, և՛ ծիծաղել ,
Դու իմ մեջ ես Աստծո կողմից,
Մտքիցս դու դուրս չե՛ս գալիս…

Թողնել մեկնաբանություն