Ինչպես եմ ապրել՝ ինքս էլ չգիտեմ.

Ինչպես եմ ապրել՝ ինքս էլ չգիտեմ.
Երբ եմ վերցրել ու երբ եմ տվել,
Գո՞ւցե գողացել, ինձ եմ վերցրել,
Բայց ինչ տվել եմ, լոկ իմն է եղել:

Դժվար է եղել օրենքը կյանքի,
Ոչի՜նչ, եթե մարդն անօրենք ապրի.
Արարչին անգամ դժվար է եղել,
Իր օրենքներով գրվածը պահել:

Մեր արմատներով մենք էլ ենք սնվում,
Անցյալից գալիս, մեղքով ենք ծնվում,
Եթե շարունակ հետ գնանք անցյալ,
Գո՞ւցե թե հասնենք կավին անթրծյալ…

Ամուր է եղել մեր նախահիմքը.
Ցմահ զինվոր է կերտել մեզ կյանքը,
«Զորացրված» է համարվում միայն,
Ով հեռանում է կյանքից այս ունայն…

Թողնել մեկնաբանություն