Ինչպես հյուսվեցի,այնպես ծնվեցի:

Ինչպես հյուսվեցի,այնպես ծնվեցի:
Հնոցիս տերն եմ,տերն եմ սենյակիս:
Սենյակս լցվեց օրերիս ելքով,
Աճեց,լայնացավ ու աշխարհ դարձավ…
Ու սիրտս ցավեց սենյակիս չափից,
Այնտեղ ունեցած փայլ ու զարդերից,
Գործվածք ու գորգ ընդգրկեց աշխարհս,
Փոշին պարուրեց անարատ հոգիս:
Քայլս սպառված դողաց սարսուռից,
Ամոթով պատեց իմ մեծ գաղտնիքը,
Ու սկսեցի աղոթել ցավից՝
Վախով նայելով փոքրացող չափիս…

Թողնել մեկնաբանություն