Ինձ անհանգստացնում ես,- դու ինձ ասացիր

-Ինձ անհանգստացնում ես,- դու ինձ ասացիր,-
Քո խոսքերը զուր են ու անհաճո՝ սրտիս ,
Ինչքան էլ հոգիս կարոտ է նրանց,
Բայց սպասում եմ ես ո՛չ քո աղբյուրից …
Ա՛յ, թե լսեմ նույնը նրանից …
Երջանկության մեջ կճախրեմ նորից,
Հուշիր դու նրան երգերդ հրաշք,
Միայն իր ձայնով սիրտս զովացնի …
Քոնը օտար է ու ունկիս՝ անհաճ,
Իզուր ես ծախսում սերդ անտեղի ,
Նույնիսկ նախատինք սիրով կսպասեմ …
Միայն թե լինի հարազատ քիմքից …
Կյանքն է այսպես, բազում դեպքերում,
Մեկը սիրում է քեզ, իսկ դու՝ ուրիշին,
Անցնում ենք այսպես, ձուլվում մայր հողին,
Նա՛ է հավասար սիրում բոլորին …

Թողնել մեկնաբանություն