Ինձ աստղերն են սպասում

Ինձ աստղերն են սպասում,
Մի օր ես էլ վեր կերթամ,
Հոգիս խառնած անհունին,
Աղոթքներով հետ կգամ…
Ինձ տված է բախտը այն,
Որտեղ ոչ ոք չի լինում,
Տիեզերքի վեհ անհունից,
Արարիչն է ինձ կանչում…
Ու իմ հոգին կլցվի,
Անհուների հրաշքով,
Ինձ սպասեք ես կգամ,
Քրիստոսի մեծ սիրով…

Թողնել մեկնաբանություն