Ինձ համա՜ր արի

Ինձ համա՜ր արի,
Դառնամ ես քոնը,
Թեկուզ մեկ վայրկյան
Հասնենք անհասին …
Անվերջի լույսը
Հոսի մեր միջից,
Արի՛ միանանք,
Հասնենք գագաթին:
Աշխարհին լույս տանք
Մեր ջերմ սրտերից,
Մոխրանան, կորչեն
Ցավեր ու չարիք,
Ամենուր լցվի
Սիրո  կրակով,
Սպասում եմ քեզ
Իմ կիսատ հրով,
Արի,՛ միացի՛ր՝
Լիանանք  սիրով…

Թողնել մեկնաբանություն