Կցվեմ քո սրտին ու մնամ այնտեղ

Կցվեմ քո սրտին ու մնամ այնտեղ,
Ու քեզ առհավետ ինձանով անեմ,
Ինչքան էլ դրժես զգացմունքդ խենթ,
Գիտեմ, որ սիրում ես դու ինձ արդեն:
Դու մոռանում ես, որ քո սրտում եմ,
Որ ես զգում եմ բաբախը նրա,
Թե ինչպես է այն հույզով թրթռում՝
Ձայնս լսելով ամեն մի անգամ:
Կցվել եմ սրտիդ ու բաց չեմ թողնի,
Կցվել եմ նրան հոգով ու սրտով,
Գրկել եմ ամուր ու պինդ ձեռքերով,
Եվ հույս չունենաս, էլ բաց չե՜մ թողնի…

Թողնել մեկնաբանություն