Կեղծ է հնչյունը օրերիս ձայնից

Կեղծ է հնչյունը օրերիս ձայնից,
Սրտիս ցանկությունը այլ է եղածից,
Չի ծնվում սպասված երգը իմ հոգուց,
Քամի է սուլում միայն մոտերքից։
Աներեւույթ քամի ես քեզ չեմ տեսնում,
Քայլերդ ամենուր փոշի են սփռում,
Դու ծաղկի նման ծնվել չգիտես,
Գույներ էլ չունես, աղմուկ ես ու վերջ
Ես էլ եմ ուզում տեսնել քո դեմքը,
Երկար ձեռքերդ ուզում եմ բռնել,
Իմ հոգու նման դու էլ անօրենք,
Սուլում ես, թռչում, սարեր ու ձորեր…

Թողնել մեկնաբանություն