Կլաուդիոսն հողեղեն՝ «անսահման» հզոր

Կլաուդիոսն հողեղեն՝ «անսահման»  հզոր,
Իր իշխանությամբ միայն երկրավոր,
Հրաման գրեց սիրո արգելքի.
«Թե դու զինվոր ես զենքի, զրահի
Կամ էլ՝ նվիրյալ հոգևոր կյանքի,
Ուրեմն երբե՛ք, երբե՛ք մի՛ սիրիր…»:
Սակայն քահանան, սիրով վարակված,
Տիեզերք հուր էր կրում սրտի մեջ,
Մոռացավ նրա ուղերձը հղած,
Որ զինվորներին սիրել  չի տրված:
Իր սիրո ծովը նորից փոթորկվեց,
Ափերից ելավ, նրանց խառնվեց,
Պսակադրեց՝ ում չէր կարելի,
Ու դատապարտվեց մահվան ատյանի
Հայր Վալենտինը՝ այն հին դարերի …
Մահվանից առաջ մի երկտող թողեց.
«Արգելող ուժեր չկան սիրո դեմ,
Լինի նա զինվոր, թե հոգևոր թեմ:
Սերը վահանն է մեր քաջ զինվորի,
Այն ուժն է սուրը ծածանող բազկի,
Արգելող ուժեր չկան սիրո դեմ,
Մարդը չի կարող ելնել Աստծո դեմ,
Սիրեցեք միմյանց այստեղ՝ աշխարհում,
Որ սեր վայելեք երկնային կյանքում… » :
Պատգամը, գրած սուրբ Վալենտինի,
Դաս դարձավ անգամ Հռոմի պապին,
Սիրո դեմ երբեք արգելք չի լինի,
Մահն անգամ դրան անզոր կլինի …

Թողնել մեկնաբանություն