Կնոջ մարմինը՝ անհաս խորհուրդ՝ այս չոր, ցամաք աշխարհին

Կնոջ մարմինը՝ անհաս խորհուրդ՝ այս չոր, ցամաք աշխարհին,
Չեմ հագենում ես նրանից, նույնիսկ՝ ի՛մ ծեր հասակին,
Շատ եմ տեսել ու վայելել մարմարակերտ, հեզ կանանց,
Բայց անկուշտ է մինչև այսօր, աչքս անկուշտ, նաև՝ թաց:
Աստվածային խորհուրդ ունի կինը իր մեջ պարփակված,
Գաղտնիքներ կան, բազո՜ւմ բազո՜ւմ՝ տղամարդկանց դեմ փակված:
Մի մեծ գաղտնիք դու էլ ունես` օ՜….երկնային իմ հրեշտակ,
Մոտ չես թողնում գոնե մի պահ, քո գաղտնիքը ես բանամ:
Ուզում եմ ես քեզ մասնատել, ձեռքդ, ոտքդ՝ մեկ առ մեկ,
Տիկնիկ քանդող մանչուկի պես քեզ ավիրեմ, հավաքեմ…
Տեսնեմ ի՞նչ կա քո մարմնում, որ չի թողնում ես ապրեմ,
Քուն չի գալիս իմ աչքերին, դու չե´ս թողնում, որ հանգչեմ …
Մտնեմ ներսդ, հասնեմ սրտիդ ու քչփորեմ գոց հոգիդ,
Հետ հավաքեմ՝ համբուրելով ամեն մասնիկ ես նորից,
Դառնամ տերդ ես իրական, քեզ էլ պատժեմ իմ սիրով
Ու շղթայած ես քեզ պահեմ իմ ալեկոծ օվկիանում …
Կնոջ մարմի՜ն հեքիաթային՝ գրված գրչով Բարձրյալի,
Դու՝ նաև դեղ՝ հիվանդ բուժող, անբուժելի այրերի:
Սիրտս է հիվանդ, կամ այն բուժիր, կամ էլ ինչո՞ւ թպրտա,
Բա՜ն չմնաց, ես քո ձեռքին հաստատ երկար չե՜մ մնա…
Բայց, դե մեկ է, կհասնեմ ես քո պատնեշած բարձունքին,
Կվայելեմ ամեն մասնիկ ….ամեն հատված հնոցի,
Դու անհաս ես ողջ աշխարհին, բայց ո´չ մեծն Պոետին,
Մի´ կասկածիր, ճամփա գիտեմ, հավատա՛ իմ խոսքերին …

Թողնել մեկնաբանություն