Կնոջ պարգևը իր կողակցին,նաև աշխարհին

Կնոջ պարգևը իր կողակցին,նաև աշխարհին՝
Զավակն է հարկավ,
Կրելով իր մեջ, այն էլ սրտի տակ…
Այրը՝ լոկ արու իր մասնակցությամբ,սուրբ արարումին։
Կինը`սրբացած իր մայր կոչումով,
Ամբողջ կյանքն է որդուն պարգևում,
Ու խոնարհ ծառա իր սուրբ պսակին
Ամուսնու ճամփին աղոթք մրմնջում…
Այրը`վեհացած իր հայր լինելով,
Գիտի թե ինքն է աշխարհի տերը,
Կնոջ գրկի մեջ ուրիշի սիրով,
Փայփայում թաքուն իր երաազները…
Կինը` անիծված,մեղսագործ Եվա,
Այրը` վտարված, մեղսակից Ադամ,
Կինը` սրբացված Մարիամի կերպար,
Սուրբ աստվածամայր…
Այրն էլ Հովսեփ` Հիսուս մանուկի
Հայր – խնամակալ…
Կինը նշխար է սուրբ պատարագի,
Այրն` հաղորդության օրհնված գինի,
Սուրբ պատարագի զանգերով կնքված,
Մի կողից ծնված, երկմարմին դարձած,
Կող ու կողակից, այր ու կին կոչված…

Թողնել մեկնաբանություն