Կրկին երեկոն իջավ

Կրկին երեկոն իջավ ՝
Մի օր էլ իր հետ տանելով,
Արևը կրկին մայր մտավ ՝
Նորեն ծագելու հույսով :
Քո օրերին ինչպե՞ս,
Ո°վ է տիրում, արև՛,
Տարեդարձիդ որտե՞ղ,
Ովքե՞ր կգան, արև՛…
Առանց քեզ, արև՛, ես չկամ,
Դու առանց ինձ՝ ինչպե՞ս,
Թե որ ես հանգչեմ, ոչինչ ,
Դու հավերժ ապրիր, արև՛…
Դարերը՝ քե՛զ օրեր,
Օրերը`լոկ վայրկյան ,
Բայց ինձ ասա, արև՛,
Ինչպե՞ս հագեցած գնամ …

Թողնել մեկնաբանություն