Լու՛յս, ինչո՞ւ դու խռովել չգիտես

Լու՛յս, ինչո՞ւ դու խռովել չգիտես,
Մի՞թե քո սերը միշտ է անթերի,
Լու՛յս, քո շողերով ինձ այսօր բուժիր,
Ուզում եմ գոնե լինել քիչ թերիֈ
Միակն ես, լո՛ւյս, որ խուլ ու մունջ ես,
Ոչ ոք չի կարող քեզ նման լռել ,
Աշխարհում այս նենգ ինչե՜ր չես տեսել ,
Ինչպե՞ս ես պահում ամենը քո մեջ …
Լու՛յս, քո գաղտնիքը ինձ հետ դու կիսիր,
Սովորեմ լռել , թեկուզ՝ կեսօրիս,
Ուզում եմ այսօր դառնալ ես քեզ պես
Ու աշխարհ բերել չնչին սերմ բարի …

Թողնել մեկնաբանություն