Լուսի՛ն, ինչո՞ւ ես գաղտնիքդ պահում

Լուսի՛ն, ինչո՞ւ ես գաղտնիքդ պահում,
Հավերժի կռիվ մարդկանց է տրված,
Ձգտում են նրանք հասնել քո՜կրծքին,
Հուսով՝ գաղտնիքդ այդպես կիմանան …
Հասնում ես դու քո լիարժեք չափին,
Ի ցույց ես դնում դեմքդ լուսածին,
Հետո փոշմանած քո նվաճումից՝
Նորից դառնում ես, ինչպես նորածին …
Գաղտնիքդ ասա, ե՛ս էլ իմանամ,
Ուզում եմ ե՛ս էլ մի քիչ փոքրանամ,
Դառնամ հավասար այն շիկահերին ,
Որ ինձ չծաղրի տարիքիս համար …

Թողնել մեկնաբանություն