Լուսին, այսօր դու կլոր ես

Լուսին, այսօր դու կլոր ես,
Գլորվում ես ու չէս սահում,
Սև ամպերին դու չէս տեսնում
Ու նրանց մութ հորն ես ընկնում:
Ամոթ է շատ, ախր մերկ էս,
Քո լույս դեմքին հազար աչք կա,
Սև ամպերից թէ դու փախչես,
Ծով աչքերիս մեջ կմնաս:
Լուսին, ինչու՞ այդքան լուռ ես,
Մի բան ասա դու վերևից,
Ես այն սարում խրճիթ ունեմ,
Իջևանիր իմ խրճիթում դու այս գիշեր:
Շուտով ես իմ ուղուց կընկնեմ,
Սև աչքերս էլ չեն լինի,
Քո հավերժի ուղուն երբեք,
Իմ աչքերը էլ չեն տեսնի :
Այ անիրավ, քանի դարեր,
Քանի մարդու էս դու գերել,
Իմ խրճիթում, սարի վրա,
Քեզ կսպասեմ ես այս գիշեր…

Թողնել մեկնաբանություն