Մարմինդ, ասես, բյուրեղյա սափոր

Մարմինդ, ասես, բյուրեղյա սափոր,
Դու էլ նրա մեջ՝ մի վարդաշուշան,
Սափորիդ ջինն եմ՝քո սիրուց ցնոր,
Արբած շնչիցդ՝ զգլխիչ, բուրյան:

Գալարվեմ շուրջդ, փարվեմ քո կրծքին,
Մրրկածուփ պատռեմ շապիկդ ատլաս,
Այնպես սրընթաց և այնպես նրբին,
Իմ ով լինելը որ չհասկանաս:

Բուրմունքիդ հետքով քո ծոցը խուժեմ,
Սափորս լցնեմ քեզնով ակաղձուն,
Թեթև հպումից ես անգամ գժվեմ,
Քեզ ունենալով՝ փառք տամ իմ Աստծուն:

Թողնել մեկնաբանություն