Մայրամուտի լույսն արևի

Մայրամուտի լույսն արևի
Իր լույսի մեջ ստվեր ունի,
Բաժանելով լույսն ունեցած՝
Հեռանում է նա սպառված …
Արև՛, ու՞ր ես գնում այդպես,
Ո՞ր սարից ես դու լույս քաղում,
Ամբարվելով այդքան լույսով՝
Չես այրվում ինքդ քեզնով …
Ա՜խ, երանի՜ ինձ էլ տանես,
Հոգնած սիրտս լույսով լցնես,
Տարիներիս ստվերի մեջ
Ծիածանի գույներ խառնես…
Նորից մերժեց արևը ինձ
Ու ամաչեց իր արարքից,
Շիկնեց վարդին վայել գույնով
Ու թաքնվեց սարից այն կողմ …
Ես էլ այսպես մայրամուտիս
Մնացել եմ առանց հույսի,
Սպառվել եմ կյանքի հոգսից
Ու չեմ գտնում սարը լույսի…

Թողնել մեկնաբանություն