Մեղեդի՛, ի՜նձ էլ առ քո թևերին

Մեղեդի՛, ի՜նձ էլ առ քո թևերին,
Հոգիս ձուլվել է քո հնչյուններին,
Մարմինս նույնպես ուզում է թևել
Քո վեհ վերելք ու վայրէջքի միջև …
Մեղեդի´, ո՞վ է քո սուրբ տենչանքը,
Քո հնչյունների վերջին կանգառը,
Ուզում եմ տեսնել՝ ի՞նչ քարից է նա,
Որ մինչև այսօր մնաց անսասան …
Ես էլ եմ ուզում հնչել քեզ նման,
Հասնել ունկերին անխիղճ տենչանքիս,
Գուցե ավելի մեղմ դառնա, բարի
Իմ հնչյունների ոգեհունց ձայնից…

Թողնել մեկնաբանություն