Մեղմաշունչ քամին մազերս է խառնում

Մեղմաշունչ քամին մազերս է խառնում,
Թվում է՝ քնքուշ մատներդ են շոյում,
Անէանում եմ ինքս ինձանում,
Քեզ երազելով՝ քամուն եմ գրկում …
Քամին էլ կարծես, լույսիդ խառնվել ,
Ինձ համոզում է, որ քո բույրն ունի,
Քո բույրը, գիտեմ, խառնել է իրեն
Ու առավել է դարձել ցանկալի …
Գիշերվա զովը, աստղաբույլ դարձած,
Աչքով է անում ու կանչում ինձ ետ,
Սակայն անողոք ժամանակը ինձ
Ծաղրում է, քաշում ու տանում իր հետ …
Անցնում եմ այսպես՝ սի՜րտս ձեզ թողած,
Որ բազում անգամ տրվեմ ես կյանքին,
Սովորեք դուք էլ ձեր միակ ճամփին,
Որ այլ արժանիք չկա՛ ձեզ, մարդի՛կ …
Մինչև գիտակցեք այն, ինչ ես գիտեմ,
Անցած կլինեն օրերը կյանքի,
Հետևեք խոսքին, պարգևին վեհի,
Սիրեցեք միմյանց, հետո նոր անցեք …

Թողնել մեկնաբանություն