Մեղրահամդ եմ ուզում տեսնել

Մեղրահամդ եմ ուզում տեսնել՝
Նեկտար քաղող մեղվի նման,
Ծաղկից ծաղիկ թե ես թռչեմ,
Սարում՝ հազար ծաղկի միջին,
Քո նուրբ համը ես կգտնեմ,
Որ լիանամ միայն քեզնով…
Թե փակվել են թերթիկներդ,
Համբույրներս քեզ կբացեն,
Նպատակով, ի՛մ սիրելի,
Որ նեկտարդ նորից քաղեմ…

Թողնել մեկնաբանություն