Մեկը ծովից ձուկ է ուզում

Մեկը ծովից ձուկ է ուզում,
Մեկն էլ՝ նրա սերը տենչում,
Անտակ ծովում քանի՞ ձուկ կա,
Ես քո միակ սերն եմ ուզում :
Քո աչքերը զույգ ծովեր են,
Գուցե նրանք «սեր» չգիտե՞ն,
Իմ աչքերը մի սեր ունեն,
Զույգ ծովերիդ խորքն են ուզում:

Թողնել մեկնաբանություն