Մի՜ ասա, ջանս

Մի՜ ասա, ջանս,
Ես շատ լավ գիտեմ,
Դու ուրիշինն ես,
Ես էլ քոնը չեմ:
Սպասիր քիչ էլ ,
Թող չմեղանչեմ,
Մինչ հույզերս խուլ
Մեղմիկ կհանգչեն:
Իմ ուշացած սեր,
Իմ միակ, գողտրիկ,
Սիրտը իմ լցրիր
Կրքի փոթորիկ,
Տուր ինձ ժամանակ
Եվ օգնիր դու ինձ՝
Հոգիս բովանդակ
Պարպեմ կարոտից:
Սերս թող մարի
Անլուր ու հանդարտ,
Որ չփլուզվի
Իմ սիրտը հպարտ:
Մենք երկու աշխարհ՝
Եվ այնքա՜ն մոտիկ,
Եվ հեռու՜ այնպես,
Ասա, ի՛նչ անեմ,
Որ չկորցնեմ   քեզ …
Նվիրիր դու ինձ
Մի փոքրիկ անկյուն՝
Որպես թանկ ընծա
Քո հոգու խորքում:
Հայտնություն դու իմ,
Իմ  ցնո՜րք  կապույտ, աշնան  օրերի
Իմ  հոգու  ակութ …

Թողնել մեկնաբանություն