Մի՛ փակիր երբեք պոետի ճամփան

Մի՛ փակիր երբեք պոետի ճամփան,
Թե սեր է տալիս, ժպիտով վերցրու,
Անմեղ է սերը՝ պոետից ծնված,
Թեկուզ հազարին իր սիրտը նա տա…
Նուրբ է ու անկեղծ սերը պոետի,
Նորածնի նման՝ անմեղ, անպաշտպան,
Թե սերմը նրա ընկնի սարի մեջ,
Ծաղկունքի բույրը աշխարհին կտա…
Ժպտալով անցեք պոետի ճամփան,
Արևի նման նա ձեզ լույս կտա,
Մութ ու ցուրտ սրտում ջերմություն թողած՝
Կյանքից հավերժի ծովը կգնա…

Թողնել մեկնաբանություն