Մի տեսակ սառն ես դարձել, ինչո՞ւ

Մի տեսակ սառն ես դարձել, ինչո՞ւ ,
Ի՞նչ խոհեր են մտքիդ տիրել, իմ սեր,
Թե արևի ջերմությունը սառն է թվում,
Եկ, ջերմացնեմ իմ արևով կարոտակեզ …
Սուրբ անցյալիս արեգակն ես, դու իմ երա՜զ ,
Աստվածային քո աչքերին չի դիմանա ո՛չ մի արև,
Այնքան ջերմ են դարձել նրանք հոգուս այսօր,
Որ չեմ զգում՝ արեգա՞կ են, թե՞ լոկ աչքեր …
Արի՛ այսօր ես քեզ սիրեմ ողջ էությամբ,
Անմնացորդ լուծվեմ ես քեզ ու դառնամ Դու ,
Հավերժի մեջ լուծվի թող այս գիշերն խաղաղ,
Աստղերի մեծ բեմում գտնեմ սիրո նշխար …

Թողնել մեկնաբանություն