Միտքս սնվում է միայն իմ հոգուց

Միտքս սնվում է միայն իմ հոգուց,
Հոգիս` աշխարհից՝ ի՛մ թաց աչքերով …
Արևածագի աղոթքի ձայնով,
Որ ինձ է հասնում հավքերի երգով …
Հոգիս լցվում է նաև ի՛մ սիրուց,
Զգում է նրան մոտիկից, հեռվից,
Տեսնում է նաև աչքերով նրա,
Թե որ արտասվեն, որ ես էլ լացեմ …
Քո մարմնից ինձ քո աչքերը տուր,
Ոչ ոք ինձ նման նրանց չի նայի,
Ողջ էությունով մնամ քեզ գերի,
Ինձնից աշխարհին չմնա ոչի՜նչ …

Թողնել մեկնաբանություն