Մոլորվել է Լուսինը

Մոլորվել է Լուսինը,
Արևի հետ է ծագել,
Կապույտ խառնել ճերմակին՝
Տեր են դարձել երկնքին…
Սարսափահար ամպերը
Փախչում են ջինջ երկնքից,
Իսկ Արևն ու Լուսինը
Ժպտում են մեզ վերևից:
Չի մնացել նրանց դեմ
Ոչ մի արգելք աստղային,
Սեր են խաղում երկնքում
Երկու երազ մարդկային …

Թողնել մեկնաբանություն