Մութ էր արդեն ,ես էլ՝ քնած

Մութ էր արդեն ,ես էլ՝ քնած,
Երազ տեսա, նորից մութի,
Երկու մութը իրար մեխված,
Կարծես լինեն աչքեր վախի․․․
Մեկ էլ, դուռս վաղուց ծռված,
Ճեղքից լուսնի լույսի մի շող՝
Մահն էլ եկել թաքնվել էր,
Որ իմ վախին ընկեր լինի․․․
Լամպի լույսին ես միացա,
Ճռռանչյունով դուռս բացի,
Խոնարհվելով մինչև գետին՝
Սուրհանդակին ողջունեցի:
Նա էլ դաժան սուրը քաշեց,
Ու աչքերիս նոր մութ բերեց,
Վարագույրը՝ անվերջ թարթող,
Սև աչքերս հավերժ փակեց․․
Ու տանս մեջ առավոտյան
Ինձանից լոկ ստվեր մնաց,
ՈՒ իմ ՛՛ես՛՛-ը՝ վաղուց ծեծված,
Որ թողեցի զոհաբերած…

Թողնել մեկնաբանություն