Նազանքով ծնված հուշիկ, նուրբ քայլեր

Նազանքով ծնված հուշիկ, նուրբ քայլեր,
Անվերջ ճամփեքի անդարձ կորուստներ,
Մի՞թե ժամանակը անգութ էր այնքան,
Որ նույնիսկ ձեզ է տարել իր անցյալ։
Բյուրավոր վսեմ, գեղանի ոտքեր՝
Ձեր նազիկ քայլքով ամենուր անցած,
Սար ու ձորերի ծաղկունքից սնված
Վեհ դիցուհիներ՝ անցած, մոռացված։
Մի՞թե Եվան էլ այդպես էր քայլում՝
Խենթացնո՜ղ շողքով, քայլով ծեքծեքուն,
Ինչ սիրտ էլ կրեր Ադամը հողից,
Մարդանալու էր՝ մեղք գործեր նորից։

Թողնել մեկնաբանություն