Ո՞ւմ պատկերով ես դու աշխարհ եկել

Ո՞ւմ պատկերով ես դու աշխարհ եկել ,
Թե՞ Արարիչն էլ չունի քեզ, ո՛վ կին,
Բարձրյալի կամքով դու ստեղծված՝
Դարձար անհունի միակ թագուհին:

Նայում եմ ես քե՛զ, տեսնում եմ տիեզերք,
Աստղեր, արևնե՜ր, նրբերանգ գույներ,
Խոնարհվում եմ ծնրադիր մինչ հող,
Ինչպե՞ս չպաշտեմ քե՛զ պես թագուհուն:

Ոչ ոք չունենա պակասը լույսիդ
Ու աշխարհի տեր քո զավակներին,
Դուստրեր դու ծնիր՝ արև աչքերով,
Անթիվ կորյուններ՝ կրակի տեսքով:

Ես սիրում եմ քեզ մինչև վերջին շունչ,
Քո շողերը ինձ թող երկինք տանեն,
Աստղային իմ տան դուռը կբացեմ,
Հավերժի ծոցում նույնպես կսպասեմ:

Թողնել մեկնաբանություն