Ուշացած սե՛ր իմ, դու ինչու՞ եկար

Ուշացած սե՛ր իմ, դու ինչու՞ եկար,
Մի՞թե անցյալի բացն ես լրացնում,
Եկել ես, լցվել, հոգիս փոթորկել
Ու ինձ շղթայել, գերի ես դարձրել:
Լուսարձակի պես շլացնում ես ինձ,
Մետաքսի նման՝ մարմինս շոյում,
Չես թողնում՝ մի օր գիտակից մնամ,
Հիշեմ անցյալն իմ, տեսնեմ ապագան:
Աշխարհի ձայնը չեմ կարող լսել ,
Քո աչք – ունքից եմ տեսնում ու լսում ,
Աշխա՜րհը, կարծես, լուծվել է իմ մեջ,
Մնացել ես դու, ես քե՛զ եմ փնտրում:

Թողնել մեկնաբանություն