Ո՞վ է փնտրում ինձ

Ո՞վ է փնտրում ինձ՝
Կարոտը՝ սրտում,
Ուզում եմ տեսնել
Ինձ այն կերպարում,
Էությունս մի՞թե
Մեծ Սեր է դարձել,
Ինձանից հեռու ՝
Թաքուն մի սրտում:
Երանի՜ կյանքում
Անցնեմ այդ մաղից,
Որը դարձել է
Նուրբ սիրո պատճառ:
Չափս իրական
Լիներ այն չափից,
Որ ծնվում է լոկ
Սրտում սիրահար…

Թողնել մեկնաբանություն