Ո՜Վ ՀԱՅ

Ո՞վ ես, վերջապես, ինքդ քեզ համար…
Թե բարեգործ ես, ու՞ր է բարիքդ,
Տարիքդ ելել գլխիդ է նստել…
Ո՞վ պիտի հոգա ձմռան կարիքդ…
Խրոխտ օրերդ անխնա վատնել,
Քո խղճից խաբված, հավատից հյուծվել:
Ո՞վ ես, վերջապես, թշնամուդ դիմաց,
Վրիժառո՞ւ ես, թե՞ խիղճ մոլորված…
Եթե վերջինն ես, կցեղասպանվես,
Թե սկզբինն ես, ծովածով կապրես…
Քեզ մոտ ամեն ինչ հակառակն է եղել.
Թեփն է քոնն եղել, ալյուրն՝ ուրիշին…
Եղած մի կյանքդ քամի էր, անցավ,
Քամին քոնը եղավ, արդյունքն՝ ուրիշին…
Չէիր սպասում անմահությանը.
Էլի փառք Աստծուն…
Անհայտի կամքով
Անմահությունը նա քեզ գտավ.
Անկոչ էր, սակայն
Փրկիչ Որդին էր.
Կոչված հյուրի պես կյանքիդ մեջ մտավ:
Հիմա հասկացա՞ր, թե ինչի համար
Մարդամեղք խաչը եկավ, քեզ գտավ…

Թողնել մեկնաբանություն