Ուզում եմ ի՜մը լինես, հավատա՛

Ուզում եմ ի՜մը լինես, հավատա՛,
Կզարմանայի, եթե չուզեի….
Սիրտս է ուզում, իրեն հասկացա՜,
Քեզ համար է նա արագ բաբախում:
Քեզ եմ ցանկանում՝ արթուն թե քնած,
Երազներում եմ գուրգուրում գրկած,
Ա՜խ, ո՜նց եմ ուզում, գեթ իմանայիր,
Ինքդ գրկումս կրակ կդառնայիր…
Իմ աշխա՛րհ արի, մարմնիս կցորդվիր,
Ուզում եմ տեսնել ծովդ անհատակ,
Խառնել օրերդ իմ օրերի հետ…
Ա՜խ, անգու՜թ երկնային, մի քիչ հասկացիր …
Ծովդ մտնեի, քեզ ողողեի,
Դու ափ լինեիր, ես՝ ահեղ ալիք,
Ափիդ հասնեի, համբույր քաղեի
Ու նորից ծոցումդ ես խորտակվեի …
Իսկ երբ մրսեի, գիրկդ առնեիր,
Մերկ մարմնովդ ինձ տաքացնեիր…
Ա՜խ, ո՜նց եմ տենչում այդ տաքությունը,
Որ ուրիշինն է, ինձ չի՜ էլ հասնի…

Թողնել մեկնաբանություն