Ոչի՜նչ չեմ հասկանում ինձանից,ասեմ

Ոչի՜նչ չեմ հասկանում ինձանից,ասեմ,
Մի բան եմ ուզում, բայց՝ անում ուրիշ,
Սերս՝ լիարժեք, լի բերնեբերան,
Ելել թափվում է ափերից իր հին:
Ուշացել եմ ես ո՛չ թե գնացքից
Ու ո՛չ էլ վաղու՜ց թռած չվերթից,
Ուշացել եմ ես ինքս իմ կամքից,
Անցած- գնացած ցանկություններից:
Ուզում եմ տեսնել նույն վայրում ես քեզ՝
Քո ամեն ինչով, շորով ,ծիծաղով ,
Ու նաև՝ օրվա անուշ հովիկով,
Ուզում եմ, բայց ի՞նչ, անցյալ է արդեն …
Ուզում եմ այն նու՛յն անձրևը լինի,
Կաթիլները մեղմ թափվեն ա՛յն ամպից,
Լինի նույն շանթը՝ երկնքից ծնված,
Ու վեհ կամարը՝ ծիածան դարձած :
Ուզելը քիչ է, էլ չի՛ լինի այն,
Թեկուզ լինես դու աշխարհի արքան,
Այն, ինչ անցել է,անցյալ է միայն,
Ակնթարթ ունես՝ ա՛յն է իրական:

Թողնել մեկնաբանություն