Ողջու῀յն, կատարվող խորհրդի աշուն,

Ողջու῀յն, կատարվող խորհրդի աշուն,

Մահվան վերջնակետ մեր ապրած կյանքի,

Հորդ, համանվագ, եղանակ ամայի,

Անցնում ես , անցնում՝ առանց անցնելու…

Իրապես անցար, ամենքն էլ անցան,

Որ լինի աշուն, անհաս սիրո պես,

Կորուսյալ, ափսոսանք, անսպառ հոսուն,

Եվ դառը թախիծ՝ նայվածքիցը ներս…

Եթե ինձ նույնպես ասելիք ունես,

Ասա՛ ինձ, աշո´ւն, քանի դեռ կամ ես,

Անցել եմ արդեն երեք քառորդս,

Վերջին քառորդս նվազ եմ ու հեզ…

Թույլ տուր ինձ, աշո´ւն, գոնե հետ նայեմ,

Անցածս ուղին ես մտաբերեմ,

Իմ ափսոսանքով քո հետ ես կիսվեմ,

Եվ դառը թախիծ իմ մեջ պարփակեմ…

Կյանքս չէ, ինչպես դալար մի կաղնի,

Որ դարերի դեմ անվերջ դիմանա,

Սերունդների դեմ կանգնի, իմանա,

Այն, որ չեմ տեսել, տեսնել ուզենա:

Ահա´, փթթում է եղանակն իմ վերահաս,

Խորհուրդներն էլ իմ մնում են անհաս,

Խոհերիս մեջ՝ խոր լռություն անհամար,

Անսպառ ուղիս դառնում է սպառ…

Աշո´ւն, ինչո՞ւ ես այդպես զարդարվել,

Իմ կարոտների հուշե՞րն ես հանում.

Իմացի՛ր, անխի´ղճ՝ ես չեմ վախենում.

Քո հարևանը գալիս է, գիտեմ:

Շիրիմիս հողը քեզ սնունդ կտա.

Բյուր սիրահարներ՝ ափերից սնված:

Այնքա՜ն ջերմություն, ասելիք կտա.

Անհոգ զարդարվիր. սպառում չկա..

Կդառնամ ես հող իմ հայրենիքին,

Որտեղից երգող պոետս անցավ.

Աշուններն այստեղ հպարտ են եղել.

Իմ սիրո չափին համարժեք չկա…

Թողնել մեկնաբանություն