Օգուտ կունենա՞մ արդյոք սրանից

Օգուտ կունենա՞մ արդյոք սրանից,
Որ արձակվում եմ ինքս ինձանից…
Մատնամղությամբ բազմակի անգամ
Նողկանքի տանջող աղտով լցվեցի:
Օգնու՞մ ես ինձ տեր, թե փորձում նորից,
Կենդանի հոգուս արժեքն այս ժամ,
Առաջ բերելով անվերջ փորձություն,
Փոթորկված հոգիս հանում ես իմ դե՞մ…
Եթե վհատվեմ արժեք կունենա՞մ,
Կենդանի հոգիս չի՞ լինի անճիշտ,
Աղտով փոխելով արժեքը հոգուս
Չե՞մ մատնում ես ինձ իմ ձեռքով մահվան…

Թողնել մեկնաբանություն