Որովհետև դու ի՛մն ես

Որովհետև դու ի՛մն ես,
Որովհետև հրաշալի է,
Երբ հոգիս լցվում է քեզնով,
Ուրիշինը չլինե՜ս,
Թող ե՛ս լցվեմ քեզանով,
Որովհետև դու իմն ես ,
Որովհետև քոնն եմ ես,
Առավոտն իմ քեզնով է բացվում ,
Որովհետև իմ արևն ես,
Իմ խավարն ես դու,
Որովհետև օրս քեզնով է մթնում,
Խավարը լուսե շոր է հագնում,
Որովհետև իմ լուսինն ես դու :
Ուրիշինը չլինե՜ս …
Մնա ինձ հետ, թող ես լցվեմ,
Թող խենթանամ քեզանով,
Որովհետև դու իմն ես ,
Որովհետև քոնն եմ ես,
Ուրիշինը չլինե՜ս …

Թողնել մեկնաբանություն