Որքա՜ն կուզեի հոգումս ծնված

Որքա՜ն կուզեի հոգումս ծնված
Նկարի մեջ մի պահ ապրեի․․․

Ոչի՜նչ չլիներ շուրջս իրական,
Արևը՝ անշարժ, ժամանակը՝ կանգնած,
Ժպիտը՝ հավերժ, ես էլ՝ մանկացած․․․

Շնիկ էլ լիներ նկարում կողքիս,
Անտառ ու բացատ, թռչուններ բազում,
Ծով ու անապատ, երկինք ու ամպեր,
Ժպտացող լուսին, չխամրող աստղեր․․․

Ամեն ինչ լիներ կյանքի նկարից,
Միայն չլինեին դավ ու պատերազմ,
Չլինեին աղետ , ողբ ու տառապանք,
Արցունքոտ աչքեր, թախիծ ու կարոտ․․․

Հեքիաթի ժամին նկարս զարթներ,
Լսեի նրան, ինչպես մի մանուկ,
Ու երբ հեքիաթը հասներ ավարտին,
Խնձորի ծառից թափվեին խնձորներ․․․

Եվ ինչո՞ւ երեք. քանակը նրանց
Բազմաթիվ լիներ,  հասներ բոլորին,
Որ բարիանար կյանքը աշխարհի,
Ինչպես նկարը իմ հոգու միջին․․․

Թողնել մեկնաբանություն